Անցնել բովանդակությանը

· Դասական

Ֆլեշմոբ` առևտրի կենտրոնում

Ֆլեշմոբ` առևտրի կենտրոնում
Նոյեմբերի 26-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իրականացրեց ֆլեշմոբ` Դալմա Գարդեն Մոլում նվագելով Մորիս Ռավելի հայտնի «Բոլեռո»-ն։

Ազգային ֆիլհարմոնիկի մոտ 80 երաժիշտներ, անսպասելի դուրս գալով մոլի տարբեր խանութներից, հավաքվեցին առաջին հարկի սրահում ու մաեստրո Թոփչյանի ձեռքի մի շարժումով «Բոլեռո»-ի կրակոտ, իսպանական ռիթմերը տարածվեցին ողջ մոլով մեկ` հիացմունք ու զարմանք պատճառելով այցելուներին։

Ֆլեշմոբը անսպասելի նախատոնական անակնկալ էր երևանցիներին և դասական երաժշտության տարածման գեղեցիկ ակցիա` Ազգային ֆիլհարմոնիկի և Դալմա Գարդեն Մոլի կողմից։

Իսկ դրա համար ընտրված ստեղծագործությունը` Ռավելի «Բոլեռո»-ն, նվագախմբային երկացանկի ամենասիրված ու տարածում գտած գործերից մեկն է: Այն հնչում է ֆիլմերում, թատերական ներկայացումներում, բալետային բեմադրություններում։ 1979թ-ին, հնչելով ամերիկյան ռոմանտիկ-կատակերգական «10» ֆիլմում, աննախադեպ տարածում գտավ։ Մասսայական վաճառքը 1 միլիոն դոլարի հոնորար բերեց և կայծակնային կերպով Ռավելին դարձրեց ամենավաճառվող դասական կոմպոզիտորը։


Ֆլեշմոբ` առևտրի կենտրոնում · Armenian National Music