Անցնել բովանդակությանը

· Դասական

Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը

Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը
Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը, որում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերտները:

Ալբոմը ձայնագրվել և հրատարակվել է դասական երաժշտության ձայնագրման առաջատար BIS Records լեյբլի կողմից. ձայնագրությունն իրականացվել է ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Կոնցերտների մենակատարն է բրիտանաբնակ անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, որը հանդես է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակի առաջին ստեղծագործությունը Արամ Խաչատրյանի Թավջութակի մի մինոր կոնցերտն է (1964): Ստեղծագործությունը ներառում է հայկական և վրացական ֆոլկլորի բազում երաժշտական ակնարկներ և ռիթմիկ պարեր: Երկրորդ ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանի Թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտն է (1962), որի արմատները ձգվում են դեպի հայկական ժողովրդական երաժշտություն:

Ձայնասկավառակը եզրափակվում է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերերտով՝ գրված (2022): Կոնցերտը կրում է ‹‹8.4›› անվանումը, այն հղում է Ծննդոց գրքի 8-րդ գլխի 4-րդ խոսքին, որտեղ առաջին անգամ հիշատակվում է Արարատ լեռը: Ստեղծագործությունը փառաբանում է ‹‹սուրբ լեռան››՝ Արարատի խորհրդանշական և հոգևոր կողմերը և միավորում է հայկական ու բյուզանդական հոգևոր-ծիսական երաժշտությունը:

‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը պայմանականորեն համարվում է BIS Records-ի 2011 թ.-ին թողարկած ‹‹Հայկական ռապսոդիա›› ձայնասկավառակի շարունակությունը, որտեղ նույնպես ներկայացված են թավջութակի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: