Վիվալդի և Բուամորտյե․ այսօր  - Armenian National Music (anmmedia.am)
Վիվալդի և Բուամորտյե․ այսօր

Հրապարակվել է՝ Հլս 03 2020, 08:19

Հեղինակ՝ ANM Media
Հուլիսի 3-ին ժամը 20:00-ին «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կներկայացնեն արդեն ավանդական դարձած հերթական առցանց համերգը:

ՀԱՖՆ-ի ֆեյսբուքյան էջում այսօր կհեռարձակվի Ա․Վիվալդիի՝ ռե մինոր և սոլ մինոր կոնցերտները, ինչպես նաև Ժ․Բ․Բուամորտյեի լյա մինոր սոնատը։ Համերգին մասնակցում են Արամ Ասատրյանը (ջութակ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Արման Աբրահամյանը (ֆլեյտա), Արտաշես Գրիգորյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Վարդուհի Մինասյանը (կլավեսին):