Անցնել բովանդակությանը

· Դասական

Արմեն Պուչինյանը ելույթ է ունեցել Սոչիի Роза Хутор. Классика փառատոնին

Արմեն Պուչինյանը ելույթ է ունեցել Սոչիի Роза Хутор. Классика փառատոնին
Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում օգոստոսի 12-18-ը անցկացված Роза Хутор. Классика փառատոնին։ Փառատոնին ամեն տարի հանդես են գալիս օպերայի և բալետի աստղեր, արտասահմանցի արտիստներ և Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսեյ Ասլանովի ղեկավարությամբ։

Ասլանովի հետ համագործակցությամբ կայացել է համերգ, որը երկու տարի առաջ ներկայացվել է Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Իրականացվել է երաժշտական նվագակցությամբ «Կային, չկային հեքիաթներ» խորագրով գրական-գեղարվեստական ներկայացում։

Թատրոնի և կինոյի դերասանները՝ Արմեն Պուչինյանի կատարումների ներքո կարդացին աշխարհի ժողովուրդների հեքիաթները։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ռուսալեզու «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որում հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդներ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։ Ներկայացվել է նաև գրքում առկա հայկական հեքիաթը։ Պուչինյանը կատարել է մի շարք երկրների, այդ թվում՝ հայկական ազգային երաժշտություն։ Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունել է հրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ Ալինա Գասումյանովան։

Գրքի աշխատանքներում ներգրավված է եղել 27 երիտասարդ և արդեն հայտնի նկարազարդողներ Ռուսաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Էստոնիայից։ Առանձնահատուկ շեշտենք, որ այս գրքի շրջանակում թիմը համագործակցել է նաև հայ նկարազարդողի հետ։