Խաչիկ Անդրեասյանը դարձել է Պադերևսկու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող - Armenian National Music (anmmedia.am)
Խաչիկ Անդրեասյանը դարձել է Պադերևսկու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող

Հրապարակվել է՝ Հնս 07 2020, 12:11

Հեղինակ՝ ANM Media
Այս օրերին հայ երիտասարդ երաժիշտները չեն դադարում առցանց հարթակներում անցկացվող բազմաթիվ միջազգային մրցույթներում արձանագրել իրենց հաղթանակները:  Օրերս Հայաստանին հաղթանակ է բերել երիտասարդ դաշնակահար Խաչիկ Անդրեասյանը: Նա հաղթել է Պադերևսկու անվան դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթը, որի արդյունքում բազմաթիվ առաջարկներ է ստացել: 

Որպես առաջին մրցանակակիր՝ նա հրավիրվել է 2021 թվականի ընթացքում մասնակցելու Ֆ. Շոպենի անվան 9-րդ միջազգային մրցույթի համերգային ծրագրին (մարտի 7, 2021, ԱՄՆ, Հարթֆորդ) , Պադերևսկու անվան միջազգային 6-րդ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (մայիս, 2021, ԱՄՆ, Ֆարմինգթոն), Կոննեկտիկուտի հիմնադրամի ամենամյա համերգին (փետրվար, 2021) և Ֆ. Շոպենի անվան միջազգային փառատոնին (հուլիս, 2021, Լեհաստան, Բուսկո-Զդրույ):

Խաչիկ Անդրեասյանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի դասարանում: 
 
Հիշեցնենք, որ վերջերս «Մեկնարկ» ծրագրի մեկ այլ անդամ, դաշնակահար 
Արթուր Գրիգորյանը Հարավային Կորեայում կայացած Սվյատոսլավ Ռիխտերի անվան միջազգային առաջին մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: