· Դասական
Հազարամյակների մշակույթը՝ երաժշտության միջոցով
Հանրահայտ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը նոյեմբերի 7-ին մեծ մենահամերգ կունենա Ֆրանկֆուրտի թատրոնում։ Այս մասին հայտնում է Internationales-theater-ը։ Ինչպես նշված է կայքում՝ համերգը նվիրված է Արցախյան պատերազմի բոլոր զոհերին և խաղաղության ուրույն կոչ է մարդկությանը։
«Երաժշտության և թատերականացված խաղի միջոցով նա ցույց է տալիս հայ ժողովրդի տեսակը։ Կոմիտասի, Բաբաջանյանի, Խաչատրյանի, Միրզոյանի և Հարությունյանի երաժշտության միջոցով նա իր երկրի 5000 տարվա մշակույթը վեր է ածում հնչյունների և հարց է տալիս․ ո՞վ է մարդը, ո՞րն է երջանկությունը երկրի վրա»։
Լուսինե Խաչատրյանը համերգից ստացած հասույթը կուղղի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։