· Դասական
Դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը ելույթ կունենա Ֆրեզնոյում
Դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը Ֆիլիպ Լորենցի դաշնամուրային համերգաշարի «Պատանի հայ տաղանդ» շարքի շրջանակներում մենահամերգով հանդես կգա Ֆրեզնոյում՝ Կալիֆոռնիայի համալսարանում: Ինչպես հայտնում է «Ասպարեզը», երեկոն տեղի կունենա փետրվարի 27-ին: Համերգին դաշնակահարուհին կկատարի Հենդելի, Զաքարյանի, Գրանադոսի, Բաբաջանյանի և Պրոկոֆևի ստեղծագործությունները։
Համերգը կիրականացվի Ֆրեզնոյի Հայագիտական ծրագրի և Թոմաս Ա. Կոյումջյանի ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ:
Նարա Ավետիսյանը ծնվել է Երևանում, այժմ սովորում է Նյու Յորքի Stony Brook համալսարանի դոկտորատուրայում։ ԱՄՆ-ում, Հայաստանում, Իտալիայում, Հունաստանում և Լիտվայում կայացած միջազգային մրցույթների դափնեկիր է։ Համերգներով հանդես է եկել Վիեննայի, Մյունխենի, Ժնևի, Լոնդոնի, Մոնակոյի, Սան Պաուլոյի, Բոսթոնի, Լոս Անջելեսի հեղինակավոր համերգասրահներում: