· Դասական
Եվա Գևորգյանը Մոսկվայում ելույթ կունենա «Ռախմանինովի օրեր»-ի շրջանակներում
Մոսկվայի Ս․ Ռախմանինովի անվան «Ֆիլհարմոնիա 2» դահլիճում ապրիլի 1-ին կկայանա համերգ՝ նվիրված Սերգեյ Ռախմանինովի ծննդյան տարեդարձին։ Այն կրում է «Ռախմանինովի օրեր» խորագիրը։ Համերգին ելույթ կունենա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։
Համերգին որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, որը նվագախմբի հետ կկատարի ռուս կոմպոզիտորի «Ռապսոդիա՝ Պագանինիի թեմայով» ստեղծագործությունը։ Համերգին կհնչի նաև նույն հեղինակի «Սիմֆոնիկ պարերը» և «Էտյուդ-պատկերները»։