Անցնել բովանդակությանը

· Դասական

Դաշնակահար Տիգրան Պետրոսյանը Վ. Կրայնևի անվան միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր է ստացել

Դաշնակահար Տիգրան Պետրոսյանը Վ. Կրայնևի անվան միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր է ստացել
Երիտասարդ դաշնակահար Տիգրան Պետրոսյանը 2021 թ. Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների չորորդ միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր է ստացել: 

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմամբ պայմանավորված՝ այս տարի մրցույթն անց է կացվել առցանց ձևաչափով, որին մասնակցել է Տ. Պետրոսյանը: Արդյունքում հայ դաշնակահարը անվանական հրավեր է ստացել ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ռոմանովսկուց մասնակցելու գալիք մրցույթին՝ առանց նախընտրական փուլի:  

Տիգրան Պետրոսյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է, սովորում է պրոֆեսոր Գեորգի Ավանեսովի մասնագիտական դասարանում: