· Դասական
Ադամ Հակոբյանը Royal Concertgebouw-ի 13-րդ մրցույթի հաղթող
Դաշնակահար Ադամ Հակոբյանը հաղթել է Royal Concertgebouw-ի 13-րդ մրցույթում: Ինչպես նշված է նվագախմբի կայքում, եզրափակիչ փուլ անցած վեց մասնակիցներն իրենց ուժերը չափել են Կոնցերտգեբուի Փոքր դահլիճում: 12-ամյա Ադամ Հակոբյանը ժյուրիի նախագահ Վենսան դե Կորտի կողմից ստացել է հաղթական գավաթը։ Բացի դրանից, հայ պատանուն հնարավորություն է ընձեռվել համերգով հանդես գալու նույն համերգասրահում։
Ժյուրին շատ տպավորված էր երիտասարդ դաշնակահարի կատարումով: «Դուք երաժշտություն չեք նվագում, դուք երաժշտություն եք: Դուք հիանալի դաշնակահար եք և շատ բան գիտեք երաժշտության մասին: Երբ պետք է լուրջ լինել, լուրջ եք, բայց նաև լավ հումոր ունեք», - ասել է ժյուրիի նախագահ Վենսան դե Կորտ Ադամ Հակոբյանի մասին:
Մրցույթի կազմակերպիչներն աշխարհի տարբեր ծայրերից ստացել էին 215 հայտ, որոնցից ընտրվել էր ընդամենը 12 պատանի: Եզրափակիչ փուլ էր անցել վեց երաժիշտ։