· Դասական
Ելենա Վարդազարյանը` Հիբլա Գերզմավայի անվան միջազգային մրցույթի դափնեկիր
Դաշնակահար, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագակցող Ելենա Վարդազարյանը դարձել է հանրահայտ սոպրանո Հիբլա Գերզմավայի անվան առաջին մրցույթի դափնեկիր։ Մրցույթին հայ դաշնակահարուհին արժանացել է երրորդ, ինչպես նաև Կոնցերտմայստերների ազգային գիլդիայի հատուկ մրցանակին։ Նշված անվանակարգում մրցույթին մասնակցել է տաս երկրից տասնվեց նվագակցող։ Ժյուրիի կազմում էին Մարիինյան թատրոնի երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա Գերգիևան, Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի օպերային խմբի նվագակցող, Մոսկվայի կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնի պրոֆեսոր Եվգենյա Արեֆիևան, Մարիինյան թատրոնի նվագակցող Իլոնա Յանսոնսը և Մոսկվայի կոնսերվատորիայի դոցենտ, Հիբլա Գերզմավայի նվագակցող Եկատերինա Գանելինան։
Հիբլա Գերզմավայի անվան մրցույթն այս տարի անց էր կացվում առաջին անգամ՝ դասական վոկալի և նվագակցողների անվանակարգում։
Հիբլա Գերզմավայի անվան մրցույթն այս տարի անց էր կացվում առաջին անգամ՝ դասական վոկալի և նվագակցողների անվանակարգում։