Պատանի դաշնակահարներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի դաշնամուրային դուետը Ֆինլանդիայում կայացած 2-րդ WPTA դաշնակահարմերի միջազգային մրցույթին արժանացել են Գրան պրիի (Աբսոլյուտ մրցանակին)։ Երկու դաշնակահարներն էլ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ են (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան)։ Սա Արթուր Գրիգորյանի առաջին հաղթանակը չէ այս տարի: Նա հաղթել է Պադերևսկու անվան դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթում, միանգամից երկու անվանակարգերում, ինչպես նաև արավային Կորեայում կայացած Սվյատոսլավ Ռիխտերի անվան միջազգային առաջին մրցույթում նա կրկին արժանացել է առաջին մրցանակի: 2019 թ. հոկտեմբերին Ռիգայում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթից նույն դուետը վերադարձել էր հաղթանակով և ոսկե մեդալներով: