Հայ դաշնակահարները ճանաչվել են Օդինի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող - Armenian National Music (anmmedia.am)
Հայ դաշնակահարները ճանաչվել են Օդինի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող

Հրապարակվել է՝ Սպտ 15 2020, 15:25

Հեղինակ՝ ANM Media
Դաշնակահարներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը հաղթող են ճանաչվել Էստոնիայում անցկացվող Օդինի միջազգային երաժշտական մրցույթում։ Հայ մասնակիցները հաղթող են ճանաչվել «չորս ձեռքով դաշնամուր» անվանակարգում։ Ինչպես ANM-ի հետ զրույցում նշեց Նունե Ասատրյանը, առցանց մրցույթի նյութը տեսագրվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ արտակարգ դրության պայմաններում։

Մրցույթին երաժիշտները կատարել են Է․ Գրիգի 2 սիմֆոնիկ պիեսները և հատված Պ․ Չայկովսկու Շչելկունչիկից։

Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը աշխատում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Սա իրենց առաջին մասնակցությունը չէ միջազգային ստուգատեսներում։ 2010 թ․ դուետը Օսլոյում մասնակցել է է․ Գրիգի անվան միջազգային մրցույթին։