Անցնել բովանդակությանը

· Դասական

 Հայաստանում «Ալպիական սիմֆոնիան» առաջին անգամ կկատարվի ստեղծագործության գործիքակազմի ամբողջական ներգրավմամբ

 Հայաստանում «Ալպիական սիմֆոնիան» առաջին անգամ կկատարվի ստեղծագործության գործիքակազմի ամբողջական ներգրավմամբ
Ռիխարդ Շտրաուսի հռչակավոր «Ալպիական սիմֆոնիա» Հայաստանում առաջին անգամ կկատարվի ստեղծագործության գործիքակազմի ամբողջական ներգրավմամբ։ Ստեղծագործությունը փետրվարի 28-ին կկատարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Այդ երեկո ՀԱՖՆ-ին կմիանան Շվեյցարիայից և Գերմանիայից ժամանած երաժիշտներ, որոնք կնվագեն սիմֆոնիային յուրահատկություն հաղորդող  վագներյան տուբաներով:

Ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 1915 թվականի հոկտեմբերի 28-ին։ Ալպիական սիմֆոնիայում ընդգրկված է ավելի քան 100 երաժիշտ և չունի ընդմիջվող մասեր՝ ինչպես մյուս սինֆոնիաներում։ Այն տևում է  45 րոպե և նկարագրում է լեռնամագլցման տարբեր դրվագներ։