· Դասական
Հասմիկ Պապյան․ պետք է դուրս գանք դուդուկի «կոդավորումից» և ամոքվենք
Հուլիսի 16-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։ Նախագիծն իրականանում է Ստուդիայի ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ։ Ներկայացումն իրականացնելու գաղափարի շուրջ են համախմբվել Ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջանյանը, ռեժիսոր Վռամ Կարապետյանը, նյույորքաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանը և ուրիշներ։
Պրեմիերայի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հասմիկ Պապյանը նշեց, որ սա իր առաջին աշխատանքն է որպես Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ «Ինչո՞ւ Գլյուկ։ Որովհետև կարծում եմ, որ մեր ժողովրդին հատկապես հիմա ամոքող ու սփոփող երաժշտություն է պետք։ Բարոկ երաժշտություն մեզ մոտ չի հնչել, իսկ Գլյուկը բարոկ երաժշտության հանրագիտարան է։ Ես դուդուկ շատ եմ սիրում, բայց պետք է դուրս գանք դուդուկի «կոդավորումից» և բուժվենք»։ Պապյանն անչափ կարևորում է մշակույթի դերը հասարակությանն ամոքելու, մեջքը շտկելու և երկիրը վերակառուցելու գործում, չնայած՝ որոշ մարդկանց շրջանակներում այս օրերին նոր օպերայի բեմադրության գաղափարն այդքան էլ ճիշտ չէր համարվում։ «Շատերն ասացին՝ ժողովուրդը ծանր սոցիալական վիճակում է գտնվում, իսկ դու օպերա ես բեմադրում։ Եթե սպասենք, որ բոլորը կշտանան և տանիք ունենան, մեր այբուբենը կմոռանանք»,-եզրափակեց Պապյանը։
Ներկայացումները տեղի կունենան հուլիսի 16-ին, 20-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և 17-ին, 19-ին, դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ։
«Կարճ ճամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել։ Գլյուկի այս օպերան բացառիկ ստեղծագործություն է և սիրով համաձայնեցինք միանալ այս գաղափարի շուրջ»,-ասաց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։ Դիրիժոր Սուրեն Շահիջանյանն էլ իր հերթին նշեց, որ երջանիկ է աշխատելու հայ տաղանդավոր երիտասարդների հետ։ «Շատ տաղանդավոր երեխաներ են և այդ տաղանդը կրկնապատկելու համար նրանք ուղղորդման կարիք ունեն»,- նշեց Շահիջանյանը։
«Շեշտը դրել եմ Օրփեոսի վրա և խորացել իր մտահոգությունների վրա։ Նա օպերայում ամենալուսավոր կերպարներից է․ երաժիշտ ու բանաստեղծ, որն աստվածներին դուր է գալիս»,- խոսելով բեմադրության մասին ասաց ռեժիսոր Վռամ Կարապետյանը։
Որպես բեմանկարիչ, «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան Տիգրան Ձիթողցյանի առաջին փորձն է և ինչպես ինքն է նշում՝ մեծ փորձություն էր․ «Չէի պատկերացնում, որ մի օր նման աշխատանք կկատարեմ, քանի որ այս ոլորտում բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան։ Սա ինձ համար սովորելու մի պրոցես էր, ամեն ինչ մի տասնհինգ անգամ փոխել ենք ու այս ներկայացումը կարող էր տասնհինգերորդը լիներ։ Քաոսային վիճակ էր, բայց քաոսից է ստեղծվում յուրաքանչյուր լավ բան»,-եզրափակեց նկարիչը։
Ներկայացման տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ wylling.com կայքում հետևյալ հղումով https://bit.ly/3hOd9dt։
Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան