Անցնել բովանդակությանը

· Դասական

Դավիթ Հալաջյանի «Մատեր Դոլորոզա»-ի հայաստանյան պրեմիերան՝ Կամերային երաժշտության տանը

Դավիթ Հալաջյանի «Մատեր Դոլորոզա»-ի հայաստանյան պրեմիերան՝ Կամերային երաժշտության տանը
Կոմպոզիոտր Դավիթ Հալաջյանի «Մատեր Դոլորոզա» (hայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին կներկայացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Համերգին այն կկատարեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Ակուսմա կամերային երգչախումբը (Շվեյցարիա, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դավիթ Հալաջյան)։

 Համերգի մենակատարներն են՝ սոպրանո Գունհիլդ Ալսվիկը (Նորվեգիա), սաքսոֆոնահար Ռեմո Շնիդերը (Շվեյցարիա), դաշնակահար Անահիտ Տեր-Տաճատյանը (Գերմանիա), Արսեն Տեր-Տաճատյանը (հարվածային գործիքներ/ Գերմանիա): Դիրիժոր՝ Դավիթ Հալաջյան:

«Ստաբատ Մատերը» միջնադարյան պոեմ է, որն իր բարձր բանաստեղծական վարպետությամբ և խորը հուզականությամբ նկարագրում է խաչված Հիսուսի առջև հառնած և Որդու տառապանքը սգացող Տիրամոր զգացումներն ու վիշտը:

Այս տեքստի հիման վրա գրված ստեղծագործության մեջ Դավիթ Հալաջյանը երաժշտության հարուստ արտահայտչականությամբ և խորին ուժով, Տիրամոր կերպարի միջոցով արտահայտում է ընդհանրապես որդեկորույս մոր, ծնողի հույզերն ու ապրումները, համակրանքն ու կարեկցանքը:

Հալաջյանը իր երաժշտությամբ փորձում է դուրս գալ տեքստում նկարագրվող վհատության, անկրելի վշտի հորձանքից և տանել ունկնդրին դեպի լույսը, տեսնել հուսո գոնե մի նշույլ: