· Դասական
Գրիշա Մարտիրոսյանը ճանաչվել է Վերոնիկա Դուննեյի անվան 10-րդ միջազգային մրցույթի հաղթող
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ավարտվել է Վերոնիկա Դուննեյի անվան 10-րդ միջազգային մրցույթը։ Հոբելյանական ստուգատեսին մասնակցել է երիտասարդ օպերային երգիչ`ավելի քան քսան երկրից։ Մրցույթի միակ հայ մասնակիցը` բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը, հաջողությամբ հաղթահարելով մրցութային բոլոր փուլերը՝ ժյուրիի կողմից ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով առաջին մրցանակին։ Բացի գլխավոր մրցանակից՝ հայ բարիտոնն արժանացել է նաև հանդիսատեսի համակրանքի և Դեյմ Ջոան Սաթերլենդի մրցանակներին։
Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ Դուբլինի ազգային համերգասրահում՝ Ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ Դուբլինի ազգային համերգասրահում՝ Ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։