Հայ սաքսոֆոնահարուհին Իսպանիայում դարձել է առցանց մրցույթի դափնեկիր - Armenian National Music (anmmedia.am)
Հայ սաքսոֆոնահարուհին Իսպանիայում դարձել է առցանց մրցույթի դափնեկիր

Հրապարակվել է՝ Հլս 02 2020, 13:42

Հեղինակ՝ ANM Media
Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանը հաղթել է Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից կազմակերպված երաժշտական առցանց մրցույթում։ Ինչպես նշված է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում, պատանի երաժիշտն առաջին տեղ է զբաղեցրել հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Երկու ժամ տևած քվեարկության արդյունքում նա ստացել է 508 ձայն։ 

Որպես նվեր, Ալիսան հնարավորություն է ստացել ուսանելու անվանի սաքսոֆոնահարի դասարանում՝ 2020-21 ուսումնական տարում և փոքրիկ դրամական պարգև։