· Դասական
«Արձագանքներ»․ Մեկ շնչով ձայնագրված ալբոմը
Գերմանական հռչակավոր Deutsche Grammophon ընկերությունը թողարկել է Signum («Զիգնում») սաքսոֆոնային քառյակի նոր՝ «Արձագանքներ» ալբոմը։ Քառյակը հիմնադրվել է 2006 թ-ին՝ Քյոլնի կոնսերվատորիայում, իսկ 2018-ին քառյակին է միացել նույն բուհի շրջանավարտ, մեր հայրենակից Հայրապետ Առաքելյանը (ալտ սաքսոֆոն)։ Խմբի մյուս անդամներն են սլովենացի Բլազ Կեմպերլը (սոպրանո սաքսոֆոն) ու Ալան Լուժարը (տենոր սաքսոֆոն), ինչպես նաև իտալացի Գուերինո Բելլառոսան (բարիտոն սաքսոֆոն)։ Armenian National Music-ը զրուցել է Հայրապետ Առաքելյանի հետ Signum-ում իր գործունեության և «Արձագանքներ» ալբոմի մասին։
«2016-18 թթ․ նվագում էի ուսուցչիս՝ Դանիել Գոտյեի հիմնադրած «Ալիաժ» կվինտետում։ 2018-ի մայիսին հյուրախաղերով Ավստրալիայում էինք, երբ Signum-ի խմբի անդամներից մեկը կապ հաստատեց ինձ հետ։ Հանդիպեցինք, առաջարկ ստացա միանալու խմբին։ Ոճի և երաժիշտների տարիքի առումով ինձ իհարկե ավելի հոգեհարազատ էր Signum-ը, այդ իսկ պատճառով՝ առանց իրարից նեղանալու հեռացա նախորդ խմբից»։
«Արձագանքներ»-ը հայ սաքսոֆոնահարի համար թվով 7-րդն է, այս ձևաչափով՝ առաջինը։ Այն ձայնագրվել է ռեկորդային՝ 1,5 օրվա ընթացքում, ևս 3,5 օր տևել են նախապատրաստական աշխատանքները։ Իսկ ամեն ինչ սկսվեց 2019 թ-ին, երբ Deutsche Grammophon-ի տնօրենն Իտալիայում ներկա գտնվեց տղաների համերգին, որից հետո սկսվեցին համագործակցության վերաբերյալ ակտիվ քննարկումները, որոնք ավելի առարկայական դարձան Բեռլինում։
1898-ին հիմնադրված Deutsche Grammophon ընկերությունը չի դավաճանում իր սկզբունքներին և առ այսօր պահում է սկավառակների թողարկման իր խիստ քաղաքականությունը։ ԻՆչո՞վ է այն յուրահատուկ Signum-ի համար: «Մեր նախորդ ձայնագրությունների բովանդակությունը որոշում էինք մենք՝ երաժիշտներս։ Դրանք հիմնականում մեր համերգային ծրագրերն են, որոնք հնչում են լեփ-լեցուն դահլիճներում։ Այս ալբոմում տեղ գտած ստեղծագործություններից միայն մեկն ենք կատարել համերգների ընթացքում։ Խանգարող հանգամանք էր նաև համավարակը, որի պատճառով մինչև մայիս Գերմանիայում ամեն ինչ փակ էր և նույնիսկ փորձ անելու հնարավորություն չունեինք։ Ամեն ինչ արվել է հունիս ամսին՝ մեկ ու կես ամսում, այսինքն՝ մեկ շնչով»։
Ընդհանուր առմամբ համավարակն իսկական փորձություն էր քառյակի երաժիշտների համար: Հետաձգվեցին ոչ միայն ելույթները, այլև ողջ աշխատելաոճը: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ արտիստներն աշխատելով երգչուհու հետ՝ ձայնագրվել են առանց իրար տեսնելու:
Ալբոմում ընդգրկված են Վերածննդի դարաշրջանից մինչև մեր օրերի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ․ Ջոն Դոուլանդ, Մաքս Ռիխտեր, Ֆիլիպ Գլաս, Գաբրիել Ֆորե, Փիթեր Գրեգսոն, Ջոեփ Բեվինգ, Տոմազո Ալբինոնի, Փոլ Հինդեմիթ, Պետերիս Վասկս, Գիլիերմո Լագո։ «Deutsche Grammophon-ի արտադրանքով մեծացել են մի քանի սերունդներ և բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ հենց այս ապրանքանշանի տակ են թողարկել իրենց սկավառակները։ Ինքս մանկուց ձեռք էի բերում ընկերության ձայնասկավառակները։ Գիտեի, որ մի օր իմ սկավառակներն էլ կվաճառվեն երաժշտական խանութներում, բայց որ կձայնագրվեմ Deutsche Grammophon-ում՝ չէի պատկերացնում»։
Հիշեցնենք, որ Հայրապետ Առաքելյանը և դաշնակահար Նարե Կարոյանն Արցախյան վերջին պատերազմի օրերին նախաձեռնել էին առցանց համերգ-դրամահավաք, որին ի թիվս հայ և օտարազգի երաժիշտների՝ մասնակցում էր նաև Signum քառյակը։
Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան
Լուսանկարը՝ Անդրեյ Գրիլիչի