· Դասական
Հասմիկ Գրիգորյանը՝ OPUS KLASSIK-ի մրցանակակիր
Բեռլինի Կոնցերտհաուսում օրերս կայացել է դասական երաժշտության ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ OPUS KLASSIK-ի գալա համերգը։
Այս տարվա հաղթողների շարքում է նաև սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Նա լավագույնն է ճանաչվել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում՝ Ռախմանինովի ռոմանսների ձայնագրության համար։
2023 թ․ OPUS KLASSIK-ի հաղթողների թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Յակուբ Յոզեֆ Օրլինսկին, Դեվիդ Գարեթը, Անն-Սոֆի Մութերը և այլ հայտնի երաժիշտներ։ Մրցանակաբաշխությունն, այլ կերպ անվանում են նաև դասական երաժշտության «Գրեմմի»։