· Դասական
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Պրահայի Բ․ Սմետանայի անվան դահլիճում
Փետրվարի 28-ին Պրահայի Մունիցիպալ տան Սմետանայի դահլիճում տեղի է ունեցել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և հանրահայտ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի համատեղ համերգը՝ Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
Ինչպես հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, համերգին հնչել են արիաներ և զուգերգեր իտալական հայտնի օպերաներից, իսկ Ջուլիանա Գրիգորյանը կատարել է նաև չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի ջրահարսի արիան համանուն օպերայից։ Համերգի ավարտին Ջուլիանա Գրիգորյանն ակապելա կատարել է Գրիգոր Նարեկացու «Հավուն, Հավուն»-ը։
Համերգն անցկացվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո: