Անցնել բովանդակությանը

· Դասական

Լիաննա Հարությունյանը Մեծ թատրոնում կմարմնավորի Տոսկային

Լիաննա Հարությունյանը Մեծ թատրոնում կմարմնավորի Տոսկային
Հունիսի 9-ին Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կներկայացվի Ջ․ Պուչինիի «Տոսկա» օպերան։ Ինչպես նշված է օպերային թատրոնի կայքում, օպերայի գլխավոր հերոսուհուն՝ Ֆլորիա Տոսկային կմարմնավորի Ֆրանսիայում ապրող սոպրանո Լիաննա Հարությունյանը։  

«Տոսկան» Ջ․ Պուչինիի Ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկն է։ Իտալերեն լիբրետոն՝ Լուիջի Իլիկայի և Ջուզեպպե Ջակոզայի՝ ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի (1887)։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թվականի հունվարի 14-ին՝ Հռոմի Կոստանցի թատրոնում։ 

Լուսանկարը՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի