· Դասական
«Երաժշտություն պատերազմի ժամանակ». Կիրիլ Գերշտեյնի և Ռուզան Մանթաշյանի բացառիկ համերգը Երևանում
Հունիսի 28-ին՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով բացառիկ համերգային երեկո՝ աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի և ժամանակակից օպերային արվեստի փայլող աստղ, մեծ ճանաչում ունեցող սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությամբ։
Ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի` Երգեր, դաշնամուրային պիեսներ, Կոմիտաս` 7 պար, 6 երգ, Մորիս Ռավել`Վալս:
Համերգը նախաձեռնել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության Horizon Europe ERA Chair ծրագրի ֆինանսավորմամբ։
Համերգի ավարտին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում կկայանա «Երաժշտություն պատերազմի ժամանակ» ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը։ Ձայնասկավառակում ընդգրկված են Դեբյուսիի և Կոմիտասի ստեղծագործությունները՝ Կիրիլ Գերշտեյնի, Կատյա Սկանավիի, Թոմաս Ադեսի և Ռուզան Մանտաշյանի կատարմամբ։