· Դասական
Delos ընկերությունը թողարկել է տենոր Լիպարիտ Ավետիսյանի առաջին ձայնասկավառակը
Տենոր, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը ձայնագրել է իր առաջին սկավառակը։ Այն թողարկվել է Delos ընկերությունում։ Ինչպես նշում է թողարկող ընկերությունը, սկավառակում տեղ են գտել օպերային ամենահայտնի արիաները, որոնք նա կատարել է աշխարհի խոշորագույն թատրոններում՝ Թագավորական օպերային թատրոնում, Վիեննայի պետական օպերայում, Ցյուրիխի օպերայում, Բավարիայի պետական օպերայում, Դրեզդենի օպերայում, Սիեթլի օպերայում և Teatro Colón-ում: Ալբոմը ձայնագրվել է Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։
«Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ Լիպարիտը հիանալի կերպով ներկայացնում է խորհրդանշական դերեր՝ կրքոտ, միևնույն ժամանակ ողբերգական՝ սկսած Դոնիցետիի «Una furtiva lagrima»-ից մինչև Վերդիի «La donna è mobile»-ն՝ Պուչինիի «Che gelida manina»-ի և Գունոյի «Salut! demeure chaste et pure»-ի միջոցով: Լիպարիտը իր հայրենիքին հարգանքի տուրք մատուցելու համար այս բազմազան ծրագիրն ավարտվում է Սայաթ-Նովայի «Քամանչայով»,-նշված է նկարագրի մեջ: