Անցնել բովանդակությանը

· Դասական

Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Berliner Philharmoniker-ի հետ

Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Berliner Philharmoniker-ի հետ
Տենոր, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ։ Ինչպես նշված է հաստատության պաշտոնական կայքում՝ Լ․ Ավետիսյանը ելույթ է ունեցել Պ․ Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարմանը՝  Վոդեմոնի դերերգով, իսկ Իոլանտային բեմում մարմնավորել է Հասմիկ Գրիգորյանը։ Մեր հայրենակիցները դիրիժոր Կիրիլ Պետրենկոյի ղեկավարությամբ ելույթ են ունեցել հունվարի 12-ին։ Ելույթները կշարունակվեն նաև հունվարի 14-ին և 15-ին։ 
 
«Իոլանտա»-ն Պ․ Չայկովսկու վերջին օպերան է, որի պրեմիերան կայացել է 1892 թ․ Սանկտ Պետերբուրգում։ 

Լիպարիտ Ավետիսյանի կատարումները կարող եք լսել Armenian National Music-ի Youtube-յան ալիքում՝   https://bit.ly/3zTkSj7 հղումով։

Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Berliner Philharmoniker-ի հետ · Armenian National Music