Դիանա Ադամյանն արժանացել է «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի  - Armenian National Music (anmmedia.am)
Դիանա Ադամյանն արժանացել է «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի

Հրապարակվել է՝ Դկտ 10 2019, 11:23

Հեղինակ՝ ANM Media
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը:

Մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի փակման շրջանակում տեղի է ունեցել նաև «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի հանձնման արարողությունը, որին արժանացել է տաղանդաշատ ջութակահար, Յ․ Մենուհինի անվան մրցույթի հաղթող Դիանա Ադամյանը։ Պարգևը ստացել է նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։