· Դասական
Սերգեյ Խաչատրյանը՝ Ֆրից Կրեյսլերի անվան մրցույթի ժյուրիի կազմում
Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Ֆրից Կրեյսլերի անվան ջութակահարների միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է։ Հեղինակավոր մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 17-ից 25-ը՝ Վիեննայում։
1979 թվականից ի վեր Ֆրից Կրեյսլերի միջազգային ընկերությունը չորս տարին մեկ կազմակերպում է կոմպոզիտորի անունը կրող ջութակի միջազգային մրցույթը։ 2022 թվականին մրցույթը նշում է հիմնադրման 10-րդ հոբելյանը, ինչպես նաև Կրեյսլերի մահվան 60-րդ տարելիցը։ Այս տարի մրցույթը տեղի կունենա Վիեննայի Künstlerhaus and Musikverein համերգասրահներում: Մրույթի եզրափակիչ փուլին և գալա համերգին մասնակիցների հետ ելույթ կունենա ORF նվագախումբը՝ դիրիժոր Մարին Ալսոպի ղեկավարությամբ։
Հիշեցնենք, որ 2000 թ․ մրցույթին Սերգեյ Խաչատրյանն արժանացել է երկրորդ, իսկ 2014 թ․ Էմանուել Ճգնավորյանը՝ երրորդ մրցանակի։