· Դասական
Սերգեյ Խաչատրյանի ձայնասկավառակն արժանացել է գերմանացի քննադատների մրցանակին
Սերգեյ Խաչատրյանի վերջին ձայնասկավառակն արժանացել է գերմանացի քննադատների մրցանակին, որը տրվում է լավագույն ձայնագրությունների համար։ Հայ ջութակահարը Էժեն Իզայիի 6 սոնատները ձայնագրել է naïve records-ում՝ նվագելով կոմպոզիտորի անձնական Գվարների ջութակով։ Սերգեյ Խաչատրյանն առաջին ջութակահարն է, որ այս ստեղծագործությունները ձայնագրել է հեղինակի անձնական գործիքով։ 156 քննադատներից բաղկացած ժյուրին 280 ձայնագրությունից տարբեր անվանակարգերում ընտրել է 28 հաղթողներին։ Սերգեյ Խաչատրյանի ձայնասկավառակը լավագույնն է ճանաչվել Կամերային երաժշտության անվանակարգում։
Իզայիի վեց սոնատների ժողովածուն գրվել է 1923 թվականի հուլիսին: Յուրաքանչյուր սոնատ կոմպոզիտորը նվիրել է իր ժամանակակից ջութակահարներից մեկին՝ Յոժեֆ Սիգետիին (թիվ 1), Ժակ Տիբոին (թիվ 2), Ժորժ Էնեսկուին (թիվ 3), Ֆրից Կրեյսլերին (թիվ 4) , Մաթյո Կրիկբոմին (թիվ 5) և Մանուել Կիրոգային (թիվ 6)։ Ձայնասկավառակը թողարկվել է մարտի 29-ին։