· Դասական
Հայ դաշնակահարները՝ Տկաչևսկու անվան 6-րդ միջազգային մրցույթի դափնեկիրներ
Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Գրիգորյանն արժանացել է առաջին (մինչև 19 տարեկանների խումբ), իսկ Ալեքս Գևորգյանը՝ երրորդ մրցանակի (մինչև 13 տարեկանների խումբ):
Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար) Արևելյան Թենեսիի համալսարանում սովորելու նպատակով։
Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկրներից։ Մրցույթի ժյուրիի կազմում էին․ Քրիստիան Տկաչևսկի (Լեհաստան, ԱՄՆ) Վովկա Աշքենազի (Իսլանդիա, ՌԴ) Ռիցո Չանգ (Հոնգ Կոնգ) Միխայիլ Բերկովսկի (Կանադա) Բեն Շոեման (Հարավային Աֆրիկա) Քիմբեռլի Չեն Աֆանասովա (Թայվան) Կանժի Կոզուտա (Ճապոնիա) Արմեն Բաբախանյան (Հայաստան):