Անցնել բովանդակությանը

· Դասական

Կալիֆորնիայի հրդեհների հետևանքով այրվել է Առնոլդ Շյոնբերգի արխիվը

Կալիֆորնիայի հրդեհների հետևանքով այրվել է Առնոլդ Շյոնբերգի արխիվը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բռնկված զանգվածային հրդեհների պատճառով ամբողջությամբ այրվել է Belmont Music Publishers-ի շենքը, ինչի հետևանքով ոչնչացել են հայտնի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգի որոշ ստեղծագործությունների բնօրինակները, ինչպես նաև վաճառքի և վարձույթի համար նախատեսված երաժշտական ​​բոլոր նյութերը։

Belmont Music Publishers-ը զբաղվում էր ավստրիացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունների պահպանմամբ ու առաջխաղացմամբ։ Կոմպոզիտորի որոշ արխիվային նյութեր և ձեռագրեր դեռևս 2000-ականների սկզբին Կալիֆոռնիայից տեղափոխվել են Վիեննա՝ Առնոլդ Շյոնբերգ կենտրոն:

Belmont Music կատալոգում ներկայացված էր Շյոնբերգի ստեղծագործությունների ողջ շրջանակը՝ վաղ ռոմանտիկ ստեղծագործություններից մինչև դոդեկաֆոնիայի տեխնիկայով գրված նորարարական ստեղծագործությունները:

Այնուամենայնիվ, Belmont Music Publishers-ում լիահույս են, որ նրանք կկարողանան վերսկսել իրենց գործունեությունը լիովին թվային ձևաչափով, քանի որ ունեն որոշ պարտիտուրների և մյուս նյութերի թվային տարբերակները։