Անցնել բովանդակությանը

· Դասական

ԿՄ֊ն մասնագիտական կառույց է և լավ կլիներ, որպեսզի իր ուղեծրին հավատարիմ մնար․ Արսեն Բաբաջանյան

ԿՄ֊ն մասնագիտական կառույց է և լավ կլիներ, որպեսզի իր ուղեծրին հավատարիմ մնար․ Արսեն Բաբաջանյան
Ուրախալի է տեսնել Կոմպոզիտորների Միության գործնեության շարժը, նոր սերնդի ներգավվածությունը։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին անդամակցության հայտ ներկայացրած թեկնածուներն ու նրանց ընդունելությունը Կոմպոզիտորների Միության իրական պրոֆիլի շուրջ ինձ մոտ որոշակի մտայնություններ է առաջացնում։ Ամենայն ՀԱՐԳԱՆՔՈՎ բոլորի հանդեպ, ցանկանում եմ շեշտել, որ գրառումս ոչ մի անձնական միտում չունի։ Պարզապես ԿՄ֊ն մասնագիտական կառույց է և լավ կլիներ, որպեսզի իր ուղեծրին հավատարիմ մնար...   

Ու հարցը մի փոքր սրվում է այն ֆոնին, որ մի շարք արժանավոր թեքնածուներ կա'մ չեն ընդունվում, կա'մ էլ արդարացիորեն արդեն չեն էլ ցանկանում դիմել։  

Այստեղից հարց է առաջանում, թե ո՞րն է մեր Կոմպոզիտորների Միության ապագայի տեսլականը...

Արսեն Բաբաջանյան
կոմպոզիտոր, ՀԿՄ անդամ