«Art օf Duo»-ն Բրյուսելում բարեգործական համերգներ կունենա․ հասույթը կտրամադրվի Հայաստանի և Լիբանանի հայ որբերին - Armenian National Music (anmmedia.am)
«Art օf Duo»-ն Բրյուսելում բարեգործական համերգներ կունենա․ հասույթը կտրամադրվի Հայաստանի և Լիբանանի հայ որբերին

Հրապարակվել է՝ Սպտ 09 2020, 19:55

Հեղինակ՝ ANM Media
Բելգիայում գործող «Art օf Duo»-ն (Հրայր Կարապետյան և Հասմիկ Մանուկյան) բարեգործական համերգով ելույթ կունենան Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի դահլիճում։ Համերգները կկայանան սեպտեմբերի 27-ին։ 

Համերգների կազմակերպիչներն են «Ծնողազուրկ Հայ Երեխաների Օգնության Միությունը» և Ingénieurs Sans Frontières Belgique կազմակերպությունը: Համերգների ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի և Լիբանանի հայ որբերին:

Ծրագրում ընդգրկված են Լ․ վ․ Բեթհովենի, Յ․ Բրամսի, է․ Իզայիի, Ս․ Ռախմանինովի, Ա․ Խաչատրյանի, Ս․ Զաքարյանի ստեղծագործությունները։