· Դասական
"Art Of Duo"-ն նախաձեռնել է երաժիշտներին աջակցելու առցանց համերգաշար
Բելգիայում գործող "Art Of Duo" դուետը, որի կազմում են ջութակահար Հրայր Կարապետյանը և դաշնակահար Հասմիկ Մանուկյանը, ներկայացնում է համերգաշար՝ երաժիշտներին աջակցելու համար: Առաջին համերգը տեղի է ունեցել մայիսի 15-ին:
«Արտիստների համար դժվարին այս ժամանակներում մենք սկսել ենք մի նախագիծ, որպեսզի աջակցենք մեր գործընկեր երաժիշտներին ու հնարավորություն տանք մեր սիրելի ունկնդրին առցանց լսելու բարձրորակ երաժշտություն: Համերգների ողջ հասույթը կտրամադրվի երաժիշտներին»,-ANM-ին հայտնեց ջութակահար Հրայր Կարապետյանը:
Համերգաշարին կմասնակցեն տարբերի ժանրերի երաժիշտներ, որի շնորհիվ երաժշտասերներն ամեն շաբաթ կկարողանան լսել բազմաոճ երաժշտություն: Յուրաքանչյուր համերգ կարժենա 5 եվրո, քանի որ կազմակերպիչները ցանկանում են, որպեսզի երաժշտությունը հասանելի լինի շատերի համար: Համերգները լինելու են հասանելի նաև հեռարձակումից հետո:
«Եթե ինչ-ինչ պատճառներով դուք չեք կարող միանալ մեզ ուրբաթ երեկոներին, հոգ չէ: Դուք կարող եք ձեռք բերել տոմսը և լսել համերգի ձայնագրությունն ավելի ուշ»:
Առաջիկա համերգը տեղի կունենա հունիսի 12-ին: