Պատանի դաշնակահար Արթուր Գրիգորյանը ևս մեկ հաղթանակ է արձանագրել։ Նա հաղթել է Պադերևսկու անվան դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթում, միանգամից երկու անվանակարգերում։ Սա վերջին ամսվա ընթացքում Արթուր Գրիգորյանի երկրորդ հաղթանակն է միջազգային մրցույթում : Նա արժանացել է առաջին մրցանակի՝ երիտասարդ կատարողների խմբում և հատուկ մրցանակ՝ Ա․ Դյութիեի լավագուն կատարման համար։ Արթուր Գրիգորյանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան)։ Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում կայացած Սվյատոսլավ Ռիխտերի անվան միջազգային առաջին մրցույթում նա կրկին արժանացել է առաջին մրցանակի: