Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. Նիկոլ Փաշինյան - Armenian National Music (anmmedia.am)
Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. Նիկոլ Փաշինյան

Հրապարակվել է՝ Հկտ 11 2020, 15:28

Հեղինակ՝ ANM Media
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»։