· Դասական
«Ասոնանս» անսամբլն Ուկրաինայում է
Չնայած պատերազմական դրությանը՝ «Ասոնանս» անսամբլը մշակութային բարեկամության ծրագրով մեկնել է Ուկրաինա:
Այսօր լեզվի ու ազգային ինքնության պահպանությունն առաջնային խնդիր են Ուկրաինայի և Հայաստանի համար։ Այս համատեքստում է ծնվել «Բառի ուժը» մշակութային նախագիծը, որի նպատակն է ներկայացնել Ուկրաինայի և Հայաստանի պատմական ընդհանրությունները, խորացնել մշակութային կապերը և ամրապնդել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները։
Համերգները կկայանան Լվովում, Կիևում և Օդեսայում՝ ուկրաինահայ համայնքի խոշոր կենտրոններում։
Նախագծի նպատակներն են․
• Զարգացնել մշակութային դիվանագիտությունը,
• Կոտրել Հայաստանի մասին տարածված կարծրատիպերը և ներկայացնել ժամանակակից հայկական մշակույթի բազմազանությունը,
• Ստեղծել համագործակցության նոր հարթակներ հայ և ուկրաինացի երիտասարդ արվեստագետների միջև,
• Նպաստել ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային ճանաչելիությանը:
Համերգային ծրագրում կհնչեն ժամանակակից ուկրաինացի, հայ և ֆրանսահայ կոմպոզիտորների այնպիսի ստեղծագործություններ, որտեղ շեշտադրվում են բառի և հնչյունաբանության ուժը։
«Բառի ուժը» նախագիծը կծառայի որպես մշակութային կամուրջ՝ ամրապնդելով ժողովուրդների պատմական բարեկամությունը և բացելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության համար։