· Դասական
«Բաբելոն»․ մարդկային հարաբերությունների և փոխընբռնման կարևորությունը
Հունվարի 15-ին, ժամը 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կցուցադրվի միջազգային համագործակցության արդյունքում ծնված «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայացումը։
Ինչպես հայտնում են Օպերային ստուդիայից, ներկայացումը ստեղծվել է «Բալմանուկյան պարային նախագծի» (խորեոգրաֆ՝ Արման Բալմանուկյան) և Սանկտ-Պետերբուրգի «Կանոն Դենս Հաուզի» (խորեոգրաֆ՝ Վալերիա Կասպարովա) գեղարվեստական թիմերի միջև երեք շաբաթ տևած փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում։
«Բաբելոնը» մարդկային հարաբերությունների, փոխընբռնման կարևորության մասին է՝ անկախ լեզվական և մտածելակերպի տարբերություններից։ Հենց դա էր պակասում բիբլիական Բաբելոնի բնակիչներին։
Կոնսերվատորիայի Օպերային ստուդիան՝ խաղացանկային օպերային թատրոն դառնալու և իր միջազգային գործունեության շնորհիվ երիտասարդ արտիստների կայացմանը նպաստելու ռազմավարական նպատակ հետապնդելով՝ այս նախագծի շնորհիվ ընդլայնում է իր գործընկերների ցանկը՝ նոր միջազգային ծրագրեր իրագործելու հեռանկարով։