Անցնել բովանդակությանը

· Դասական

Ստրավինսկու շաբաթ՝ BBC Radio-ի եթերում

Ստրավինսկու շաբաթ՝ BBC Radio-ի եթերում
Ապրիլի 3-ից BBC Radio 3-ը հաղորդումների շարքով նշում է 20-րդ դարի երաժշտության պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Իգոր Ստրավինսկու մահվան հիսուներորդ տարելիցը։ Կոմպոզիտորը մահացել է  1971 թ. ապրիլի 6-ին։ Հաղորդումների շարքը կոչվում է «Ստրավինսկի 50» և ողջ  շաբաթվա  ընթացքում հեռարձակվելու են կոմպոզիտորի կյանքի ու անցած ստեղծագործական ուղու մասին հաղորդումներ, կհնչեն նրա ստեղծագործությունները։  

«Ստրավինսկի 50»-ը կեզրափակվի շաբաթ օրը ՝ ապրիլի 10- ին, «Երաժշտության գետը» նախագծով, որի շրջանակներում հինգ ու կես ժամ կհնչի Ստրավինսկի: