· Դասական
«Գրեմմիի» մրցանակակիր դիրիժորը ելույթ կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ
Փետրվարի 21-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի
կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան)
համերգը, որը կղեկավարի դիրիժոր, «Գրեմմիի» մրցանակակիր Ջոն Նելսոնը (ԱՄՆ):
Ինչպես հայտնում է ՀԱՖՆ մամուլի ծառայությունը, համերգին որպես մենակատար հանդես կգա գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, որը կներկայացնի Վ.Ա. Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը: Համերգը կբացվի Ջ. Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքով:
Համերգի երկրորդ մասում կհնչի Լ. Վ. Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան: