· Դասական
Հրատարակվել է Գ․ Բուդաղյանի՝ «Ալմաստ» օպերայի մասին աշխատությունը
Հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը: Գիրքը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Մեծ դիրիժոր ու սպենդիարյանագետ Գեորգի Բուդաղյանը, այդ հիմնարար աշխատությունը ստեղծել է տասնամյակներ շարունակ` ղեկավարելով և ուսումնասիրելով «Ալմաստ» օպերան:
Աշխատությունն արժեքավոր ուղեցույց է դիրիժորների, կոմպոզիտորների, երաժշտագետների, երաժիշտ մանկավարժների և առհասարակ Սպենդիարյանի ստեղծագործությունը հետազոտողների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Գիրքը հրատարակել է Սպենդիարյանի տուն-թանգարանը («Էդիթ Պրինտ» հրատարակչություն), գլխավոր խմբագիր` ԵՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյան, մասնագիտական խմբագիր՝ Վահագն Վարդանյան: Պահպանվել է ուսումնասիրության լեզուն` ռուսերենը: