Լույս է տեսել Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Նունե Աթանասյանի մենագրությունը։ Գիրքը նվիրված է երաժշտագետ, ֆոլկլորագետ, ստեղծագործող, մանկավարժ, խմբավար, երգիչ Ստեփան Դեմուրյանի գործունեությանը։ Դեմուրյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հավաքել և կորստից փրկել է հայ երգի բազմաթիվ նմուշներ, կրթական գործունեություն է ծավալել, պրոպագանդել երգ-երաժշտություն, փորձել իր ուժերը երաժշտական տեսության բնագավառում, ներդաշնակեցրել ժողովրդական երգեր և վերջապես, հորինել իր սեփական ստեղծագործությունները։ Դեմուրյանի գործունեությունը, որը ծավալվել է մանկավարժական և կատարողական ասպարեզում մշտապես զուգակցվել է երաժշագիտական, հավաքչական և գիտական աշխատանքների հետ։ Բոլոր բնագավառներում նա դրսևորել է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ, որը կառուցված է գիտական բազայի հիման վրա և հնարավորություն է տալիս ձևավորել հայ երաժշտագիտական, մանկավարժական և մշկութաբանական կայացման հիմքերը։ «Ստեփան Դեմուրյան․ հայ երաժշտական ֆոլկլորագիտության ակունքներում» մենագրության հրատարակմամբ սկիզբ է դրվում Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի 50-ամյակին նվիրված միջոցառումներին։ Համավարակի պատճառով որոշակի ժամանակով հետաձգվել է գրքի շնորհանդեսը։