· Ջազ
Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը՝ արդեն անգլերեն
Անգլերենով լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի ջազմեն, թմբկահար, ջազի պատմաբան, «Չիկոն և Ընկերները» (1993-2017) ջազ խմբի հիմնադիր և ղեկավար Արմեն Չիկո Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը:
Այն ավելի վաղ՝ 2014 թվականին ռուսերեն էր հրատարակվել, իսկ 2018 թվականին՝ հեղինակի մահից հետո, թարգմանվել և հրատարակվել հայերեն: «Ջազը Հայաստանում» գիրքը մանրամասն ներկայացնում է Հայաստանում էստրադային և ջազ երաժշտության ծագման ու զարգացման 85-ամյա պատմությունը: Գրքում ներկայացված են ավելի քան 50 նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարները, շուրջ 80 երաժիշտ կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Հատուկ ուշադրության է արժանացել նաև հայկական ծագում ունեցող նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:
Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» անգլերեն գրքում տեղ է գտել ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկար, ինչպես նաև շուրջ 70 հատուկ QR կոդ, որոնց միջոցով ընթերցողը կարող է դիտել և ունկնդրել հայկական ջազի լավագույն նմուշները: Ներկայացվող գիրքը եզակի է թե՛ մասնագիտական, թե՛ գեղարվեստական առումներով, այն Հայաստանում ջազի պատմությունը ներկայացնող դեռեւս միակ նմանօրինակ աշխատությունն է:
Գրքի անգլերեն հրատարակությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրարգրի շրջանակներում: Գիրքը հրատարակել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը: