Անցնել բովանդակությանը

· Նորություններ

«Գառզու և Ժանսեմ» ցուցահանդեսը կբացվի «Կադանս» անսամբլի համերգով

«Գառզու և Ժանսեմ» ցուցահանդեսը կբացվի «Կադանս» անսամբլի համերգով
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ հոկտեմբերի 17-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի նորաբաց ցուցասրահում տեղի կունենա ֆրանսահայ նշանավոր գեղանկարիչներ Գառզուի (1907-2000) և Ժանսեմի (1920-2013) գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեծագործություններ:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: 

Միջոցառման տոմսերը կարող եք ձեռք բերել 
Wylling.com կայքում` https://bit.ly/3D55qRo հղումով, միայն ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 24-ը, որի տոմսերը նույնպես կարելի է ձեռք բերել առցանց՝ https://bit.ly/3BqPsQS։