Անցնել բովանդակությանը

· Դասական

«Մյուս Կլեոպատրան․ Հայաստանի թագուհին»

«Մյուս Կլեոպատրան․ Հայաստանի թագուհին»
Կանադահայ անվանի սոպրանո Իզապէլ Պայրագտարեանն առաջիկայում կթողարկի իր նոր՝ «Մյուս Կլեոպատրան․ Հայաստանի թագուհին» ալբոմը: Խոսքը գնում է  Տիգրան Մեծի կնոջ՝ Կլեոպատրա Պոնտացու մասին: 

Պայրագտարեանի բազմաշերտ ձայնը պատմում է Տիգրանի և Կլեոպատրայի սիրո,  կրքի և դրամայի մասին:

Ինչպես հայտնում է կանադական «Հորիզոնը», ձայնասկավառակում ընդգրկված են արիաներ բարոկկո ժամանակաշրջանի կոմպոզիտոր Յ․ Ա․ Հասեի, Ա․ Վիվալդիի և  Ք․ Վ․՝ Տիգրան Մեծին նվիրված օպերաներից արիաներ։ Ձայնագրությունը կատարել է Կաունասի քաղաքային նվագախումբը (դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան) և  կլավեսինահար Յորի Վինիկուրը։ Ձայնսկավառակը լույս կտեսնի մարտի 20-ին։