· Դասական
«Երաժշտական Հայաստան» խորագրով համերգ Carnegie Hall-ում
Մարտի 15-ին Նյու Յորքի Carnegie Hall-ում տեղի կունենա «Երաժշտական
Հայաստան» (Musical Armenia) խորագրով համերգ: Այս մասին ANM-ին ԱՄՆ-ից հայտնեց համերգի մասնակից Տաթև Ամիրյանը:
Համերգի առաջին բաժնում կհնչեն կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանի մենանվագ դաշնամուրային և վոկալ ստեղծագործությունները, որոնք կկատարվեն հեղինակի և սոպրանո Աննա Հայրապետյանի կողմից: Համերգի երկրորդ բաժնում թավջութակահար Լաուրա Նավասարդյանը և դաշնակահար Լիլիթ Նավասարդյանը կկատարեն Է. Էլգարի, Կ. Սեն-Սանսի և Պ. Չայկովսկու ստեղծագործությունները:
Երեկոն կազմակերպել է ԱՄՆ-ի Հայ ազգային առաջնորդարանը։