Անցնել բովանդակությանը

· Դասական

Արտյոմ Իոանիսյանը՝ Ավստրիայում կայացած միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիր

Արտյոմ Իոանիսյանը՝ Ավստրիայում կայացած միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիր
Պատանի թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող  Աննա Կուլլի անվան միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ 

Մրցույթն անցկացվել է Գրացի Երաժշտական ակադեմիայում փետրվարի 10-21-ը։ Մրցույթի հաղթողները փետրվարի 22-ին ելույթ կունենան Գրացի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նույն քաղաքի օպերային դահլիճում։ Բացի դրանից, տարվա ընթացքում մրցույթի դափնեկիրները ելույթ կունենան Ավստրիայի տարբեր բեմերում։