· Դասական
Թափառող թավջութակահար՝ ռուսական հոգով
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին, ժամը 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։
Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։
Թափառող թավջութակահար՝ ռուսական հոգով» – այսպես է իրեն բնութագրում լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին, որը 80 տարեկանում շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
Նա ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական ազդեցությամբ էլ կերտվել են նրա կատարողական արվեստի խորությունն ու վարպետությունը։
Բազմաթիվ ժամանակակից հեղինակներ նրան են նվիրել իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև հենց իր կատարմամբ են առաջին անգամ հնչել Ալֆրեդ Շնիտկեի, Սոֆյա Գուբայդուլինայի, Էդիսոն Դենիսովի և այլ նորարար կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Անվանի երաժիշտը համերգներով հանդես է եկել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ ներառյալ Ամստերդամի «Կոնցերտգեբաուն», Լոնդոնի «Վիգմոր Հոլ», Բուենոս Այրեսի «Տեատրո Կոլոն», Փարիզի «Սալ Պլեյել», Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճներում և այլուր։
Մարկ Դրոբինսկին համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Առնոլդ Կացը, Ֆուատ Մանսուրովը, Վալերի Գերգիևը, Սաուլիուս Սոնդեկիսը, Շառլ Դյուտուան, Մաքսիմ Շոստակովիչը և ուրիշներ։