· Դասական
Բաբաջանյանի հոբելյանի կապակցությամբ հուշադրամ է թողարկվել
Հայաստանի կենտրոնական բանկը հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով հուշադրամ։
Դիմերեսին պատկերված է հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ, դարձերեսին՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները․
Անվանական արժեքը՝ 1000
Մետաղը/հարգը՝ արծաթ 925
Քաշը՝ 33,6
Տրամագիծը՝ 40,0
Քանակը՝ 500
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Որակը՝ պրուֆ