· Դասական
Հարգանքի տուրք՝ Ա․ Սպենդիարյանի հիշատակին
Նոյեմբերի 1-ը Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է:
Այս կապակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում՝ կոմպոզիտորի շիրիմի մոտ կայացել է կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու արարողությունը:
Սպենդիարյանի ստեղծագործական ուղին արժևորող խոսք են ասել կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը:
Արարողությանը Ա. Սպենդիարյանի «Օրորոցային» և «Հրապուրել են ինձ քո սև աչերը» երգերով ելույթ ունեցան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո) և Օֆելյա Համբարձումյանը (սոպրանո):
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի թիվ 154 և Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի սաները: