Երախտագիտության երգեր հայ զինվորին
Հրապարակվել է՝ Նյմ 27 2020, 13:24
Նոյեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ նահանգներում կկայանա առցանց համերգ՝ որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրական հիմնադրամին (1000+)։ «Երախտագիտության երգեր» խորագրով համերգը նպատակ ունի հավաքել միջոցներ և իրազեկել հայ զինվորների և նրանց ընտանիքների հրատապ կարիքների վերաբերյալ:
Առցանց համերգին կմասնակցեն Պողոսյան-Մանուելյան երաժշտական ընտանիքը (Անուշ, Կառա, Էդվարդ, Վարդի, Մովսես), ինչպես նաև դասական երաժշտության բնագավառում նրանց ականավոր գործընկերներն ու ընկերները. Քիմ Քաշքաշյան, Սերգեյ Բաբայան, Անի Կավաֆյան, Իդա Կավաֆյան, Բորիս Ալլախվերդյան, Արթուր Ավանեսով, Լիլիթ Շուգարյան, Շուշիկ Բարսումյան, Դանիել Սեգեն, Եվա Արոնյան և Վաչե Ջամբազյան, ինչպես նաև դերասան Միքայել Պողոսյանը։
Միջոցառումն ուղիղ եթերով կհեռարձակվի Facebook- ում, YouTube- ում և Instagram-ում: